ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կհեռանա մեծ քաղաքանությունից, երբ ավարտվի նրա պաշտոնավարման ժամկետը պետքարտուղարի պաշտոնում` հրաժարվելով ԱՄՆ նախագահ դառնալու հավակնությունից:
Այս մասին հաղորդում է բրիտանական The Daily Telegraph պարբերականը:
«Իմ կարծիքով, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը կդառնա իմ վերջին պետական ծառայությունը, դրանից հետո ես, հավանաբար, կվերադառնամ փաստբանի գործունեությանը`կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությանը »,- այս մասին հայտարարել է նա Բահրեյնում ուսանողների հետ հանդիպմանը:
Մասնագիտությամբ իրավաբան Քլինթոնը նշել է, որ նա քաղաքական գործունեություն է ծավալում արդեն երկար տարիներ` ԱՄՆ առաջին տիկնոջ, ապա Նյու Յորք նահանգից ընտրված սենատորի կարգավիճակում: Նա նշել է, որ ամենից ավելի իրեն դուր էր գալիս փաստաբանի իր նախկին աշխատանքը, որով պաշտպանում էր լքված երեխաներին, ինչպես նաեւ կանանց իրավունքները:




























