Մեծ Բրիտանիայում վաճառքի են դրել «աշխարհի ամենաթանկարժեք մանկական մեքենան», գրում է The Sun-ը։ Ferrari Testarossa սպորտքարի մանկական տարբերակը գնահատել են 75 հազար ֆունտ սթերլինգ։

Մեքենան իր չափսերով մոտ կիսով չափ փոքր է իսկական Testarossa-ից։ 1990-ականերին հատուկ Harrod's խանութի համար կառուցվել է ընդամենը երեք նման մեքենա։ Նմուշի վերանորոգման համար մոտ մեկ տարի է պահանջվել։ Մեքենան նախատեսված է 5-9 տարեկան երեխաների համար։

Մանկական մեքենան ունի 200 խորանարդանոց շարժիչ, բացվող դռներ, շարժվող լուսարձակներ, աշխատող սարքավորումներ, այդ թվում արագաչափ, կաշվե հարդարանք իսկական Ferrari մեքենայի նման։

Ավտոմեքենան կարող է բացել մինչեւ ժամում 40 կմ արագություն։