Թուրքիայի դատարանն այսօր՝ դեկտեմբերի 6-ին կքննի «Արտի» եւ «Պրիզա» ԲԲԸ-ի բաժնետերերից մեկին՝ Գուրամ Գոգուային էքստրադիցիայի ենթարկելու հարցը: «Համերաշխություն ապօրինի ձերբակալվածներին» հասարակական շարժման նախաձեռնող Էկա Բեսելիան Թուրքիայի կառավարությանը միջնորդագիր է ուղարկել, որով խնդրում է ազատ արձակել Գոգուային եւ նրան շնորհել քաղաքական փախստականի կարգավիճակ: 

«Համերաշխություն ապօրինի ձերբակալվածներին» հասարակական շարժումը կարծում է, որ Գոգուայի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական մոտիվներ է պարունակում եւ նրա էքստրադիցիան Վրաստան անթույլատրելի է: «Վրաստանի իշխանությունների կողմից Գոգուայի նկատմամբ  քրեական հետապնդում իրականացնելը քաղաքական հիմքեր ունի եւ նրա էքստրադիցիան Վրաստան անթույլատրելի է՝ նկատի ունենալով հետեւյալ հանգամանքները. Գուրամ Գոգուան եղել է «Արտի» եւ «Պրիզմա» կազմակերպությունների անդամներից մեկը: Նրա նկատմամբ Սահակաշվիլու ռեժիմի կողմից հետապնդումն սկսվել է գործարար Կիբար Խալվաշի հետ քաղաքական հաշիվները մաքրելուց հետո: Վրաստանի հասարակական կազմակերպությունների կոալիցիան Գոգուային դիտարկում է որպես քաղաքական հայացքներ համար հետապնդվող անձ»,-հայտարարում է միջնորդագիր ներկայացրած ՀԿ-ն: