Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են մի վարորդի, ով բենզալցակայանում գնդակահարել է 3 մարդու: Նրան բարկացրել է այն, որ իրեն հրաժարվել են բենզին տալ:

Միջադեպը տեղի է ունեցել Արեւելյան Վրաստանում: Վարորդը, ով ըստ նախնական տվյալներով գտնվել է հարբած վիճակում, բենզալցակայան է ժամանել ոչ աշխատանքիային ժամ եւ պահանջել, որ իրեն բենզին տան, հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

Երբ բենզալցակայանի աշխատակիցները հրաժարվել են դա անել, հարբած վարորդը կրակ է բացել ինքնաձիգից եւ սպանել 3 մարդու: Աշխատակիցները եղել են 23,24 եւ 41 տարեկան: Բենզալցակայանի եւս մեկ աշխատակից ծանր վիրավորվել է: Ընթանում է հետաքննություն: