Բրիտանական Rolls-Royce ավտոարտադրողը Dawn կաբրիոլետի համար նոր երանգ է ներկայացրել։ Այն ստացել է Caalled Fauxia անվանումն ու ստեղծվել է կոլեկցիոներ Մայքլ Ֆյուսքի համար։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Luxurylaunches-ը։
Ավտոմեքենան ցուցադրել են Փեբլ Բիչում՝ նրբագեղության մրցույթում։ Նոր տեսքով այն նմանվել է «արքայադուստրերի համար ավտոմեքենայի»։
Սեփականատերը որոշել է ավտոմեքենան այդ գույնով ներկել, երբ տեսել է ֆուկսիայի ծաղիկը։
Կաբրիոլետի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում, 2015 թվականի աշնանը։




























