Դեկտեմբերի 4-ին, ժամը 17.14-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում Արթուր Հայրապետյանին պատկանող «Նիսան» մակնիշի 23 ՏՍ 931 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, վրաերթի ենթարկել քաղաքացի Աննա Դալլաքյանին եւ բախվել ճամփեզրի հենապատին: 20-ամյա Ա.Դալլաքյանը  տեղում մահացել է: Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել 33-ամյա Ա.Հայրապետյանը  եւ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Կապան քաղաքի կենտրոնական հիվանդանոց:  Ա.Հայրապետյանի առողջական վիճակը բավարար է: