Դեկտեմբերի 5-ին` ժամը 00.32-ին, Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղում տեղի ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի VXV 352 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետեւանքով վարորդ` Վանաձոր քաղաքի բնակիչ, 29-ամյա Հրաչյա Քնարյանը եւ ուղեւոր` Վանաձորի բնակիչ, 31-ամյա Արեն Բրուտյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:





























