Նյու Յորքի Բրոնքսից Էլեն Ֆրեյ Վաութերսը իր 2 կատուներին 300 հազար դոլար է կտակել եւ նրանց խնամելու հրահանգներ է թողել: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Ֆրեյ Վաութերսը ծագումով Նիդեռլանդներից է: Նա ՄԱԿ-ում է աշխատել: Նրա ամուսինը մահացել է 1989 թվականին, իսկ նրանց միակ երեխան փոքր տարիքում է մահացել: Ինքը Ֆրեյ Վաութերսը կյանքից հեռացել է 2015 թվականին 88 տարեկանում:
«Կատուները նրա համար ասես երեխաներ լինեին»,- ասել է տնային բժշկասոցիալական օգնության ցուցաբերման ծառայության նախկին աշխատակից Դալիա Գրիզլը, որն աշխատել է Ֆրեյ Վաութերսի մոտ: Ներկայումս նա խնամում է կատուներից մեկին: Երկրորդ կատուն տեղավորվել է Ֆրեյ Վաութերսի մյուս օգնականի՝ Ռիտա Փոհիլայի մոտ:
Կատուների մահվանից հետո նրանց թրասթային հիմնադրամի միջոցները կփոխանցվեն Ֆրեյ Վաութերս ընտանիքի միակ անդամին՝ Նիդեռլանդներում ապրող նրա քրոջըը: 3 մլն դոլարի ժառանգությունը բաժանվել է Ֆրեյ Վաութերսի եւս 2 օգնականների, բարեգործական կազմակերպությունների եւ նրա փաստաբանի միջեւ:


























