Հայտնի են դարձել դեկտեմբերի 4-ին Սեբաստիա փողոցում վթարի հետեւանքով տուժած անձանց ինքնությունը:
Այդ օրը, ժամը 20:10-ի սահմաններում, Երեւանի Սեբաստիա փողոցում իրար էին բախվել «Տոյոտա Պրադո» մակնիշի 99 ՈՈ 303 համարանիշի եւ «ՎԱԶ-21 010» մակնիշի 10 ՍՍ 689 համարանիշի մեքենաները։ «ՎԱԶ-21 010»-ը պատկանում է «Ռել» տաքսի ծառայությանը։ Տաքսու վարորդին եւ ուղեւորին տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տաքսի ավտոմեքենայի վարորդը եղել է Ավան Առինջի բնակիչ, 22-ամյա Պարգեւ Պետրոսի Սահակյանը, իսկ ուղեւորը՝ 42-ամյա Գայանե Միշայի Ղազարյանը: «Տոյոտա Պրադոն» վարել է 30-ամյա Արթուր Գեորգիի Սեդրակյանը:
Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են պատրաստվում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























