Գրությամբ շիշը, որը 2015 թվականին ծովն էր նետել 7-ամյա ամերիկացի Սամմեր Սմիթը Ֆլորիդայի եւ Բահամյան կղզիների միջեւ ընկած ափից, 2 տարի հետո ջրից դուրս են բերել Ֆրանսիայի ափին: Այն գտել է մի կին, որն այդ ժամանակ քեմփինգում էր հանգստանում:
«Եթե այս գրությունը ստանաք, ապա իմացեք, որ անունս Սամմեր է, ազգանունս՝ Սմիթ, ես սովորում եմ Սենթ Թոմասի դպրոցի երկրորդ դասարանում»,- նշված էր ուղերձում: Գրության հակառակ կողմում կապ հաստատելու տվյալներ էին նշված եւ ամերիկյան դրոշի պատկերը, որը աղջիկը նկարել էր իր դայակ Ալեքսանդրայի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հենց դայակի հետ են, նրա տվյալները եւս նշված էին, առաջինը կապ հաստատել ֆրանսիական Նորմանդիա շրջանում գտնվող քեմփինգի տերերը, որտեղ գտել են խեցիներով պատված շիշը: Աղջիկն իր հերթին գտնելու մասին հայտնել է Սամմերին եւ նրա մայրիկին:
Քեմփինգի տերերն արդեն Facebook-ի իրենց էջի միջոցով Սամմեր ընտանիքին հրավիրել են հաջորդ ամառ անվճար մեկ շաբաթ հանգստանալ իրենց տնակներից մեկում:



























