Ճապոնացի 23-ամյա Ռինո Թերաին հաղթել է հանգուցյալների դերձակների մրցույթում, որն անցկացվել է երկրում խոշորագույն արարողակարգային ապրանքների ցուցահանդեսի շրջանակում: Երիտասարդն անցել է իր 2 մրցակիցներից: Նա աշխատում է ճապոնական դասական ավանդույթների համաձայն, հայտնում է Yahoo!-ն:

Ճապոնիայում տարածված սինտոիստական կրոնի համաձայն՝ հոգին կեղտոտվում է մարդու մահվանից անմիջապես հետո: Հանգուցյալի հոգին մաքրելու եւ նրան այլ աշխարհ ճանապարհորդությանը նախապատրաստելու համար անհրաժեշտ է նրան պատշաճ կերպով հագցնել: Սա մի ամբողջ գիտություն է:

Ներկայումս Ճապոնիայում կա մոտ 2 հազար վարպետ, որոնք հանգուցյալներին մասնագիտորեն են հագցնում: Ի դեպ, տեղացի պաշտոնյաների խոսքով՝ այս մարդկանց աշխատանքի որակը խիստ տարբերվում է: