Ֆրանսիայի Լազուրե ափ ժամանած իսպանացի զբոսաշրջիկներն ուղղաթիռ են պատվիրել՝ իրենց որդու սիրելի փափուկ խաղալիքը բերելու համար, գրում է Nice Matin-ը:

Խաղալիքը մնացել էր հարեւան դեպարտամենտում, ընտանիքի նախորդ հանգստավայրում:

Իսպանիայից ընտանիքը ֆրանսիական Կանն է ժամանել Սեն Տրոպեում հանգստից հետո: Տեղի շքեղ հյուրանոցներից մեկում ճամպրուկները բացելուց հետո ծնողները հասկացել են, որ իրենց որդու սիրելի խաղալիքը Սեն Տրոպեում է մնացել: