Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ընտանիքը սպասում է արտահանձնման վերաբերյալ հարցման պատասխանին։

Facebook-ի իր էջում Լապշինի կինը հաղորդել է, որ «արտահանձնման շուրջ Սաշայի կողմից անհրաժեշտ հայտարարություններն արված են, այժմ այդ կապակցությամբ պատասխանների ու որոշումների ենք սպասում, ինչը, ինչպես այդ գործի հետ կապված բոլոր թղթաբանական ձեւակերպումները, ժամանակ է պահանջում։ Սաշայի կալանքի պայմանները չեն փոփոխվել, նա իրեն նորմալ է զգում՝ չնայած, իհարկե, հոգնել է այդ վիճակից։ Բայց հույս ունեմ, սպասելու երկար ժամանակ չի մնացել»։

2016 թվականի վերջին, Ադրբեջանի հարցմամբ, Լապշինին ձերբակալել են Մինսկում, որը «սեւ ցուցակում» էր ներառվել՝ առանց Բաքվի համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։