Audi-ի որոշ մոդելներ կունենան բարակ ժապավենային արեւային մարտկոցներ: Դրանք կինտեգրեն էլեկտրամոբիլների ապակե տանիքների կառուցվածքին, փոխանցում է Lenta-ն:
Մշակումն իրականացվում է Hanergy չինական կոնցեռնի դուստր ընկերության ինժեներների հետ համատեղ: Ենթադրվում է, որ այս մարտկոցների հաշվին կարելի է մեծացնել մեքենաների ընթացքի պաշարը: Ծրագրվում է առաջին նախատիպը ստեղծել մինչեւ 2017 թվականի վերջը:
Արեւային մարտկոցներով գեներացվող էներգիան կմատակարարվի ավտոմեքենայի էլեկտրական համակարգ: Այն կարող է, օրինակ, ապահովել օդափոխման կամ նստատեղերի տաքացման սնուցումը:
Օգոստոսի վերջին ընկերությունը ներդրել է աշխարհի բոլոր շուկաներում ավտոմեքենաների բոլոր տարբերակների համար հզորության նշման միասնական համակարգ:
Այդ պահից սկսած մոդելի յուրաքանչյուր ընտանիքի մեքենաներում նախկինում օգտագործվող նշման տարբեր տարբերակների փոխարեն կկիրառվեն միատեսակ երկնիշ թվերով նշումներ: Ըստ որում՝ մոդելների ընտանիքների անվանումները՝ Audi A1-ից մինչեւ Audi Q7 անփոփոխ կմնան:



























