Լեյպցիգում ադրբեջանցիները փռի վրա ավազակային հարձակում են կատարել եւ այն կողոպտել:

Focus պարբերականը հայտնում է, որ հանցագործներին հաջողվել է խոշոր գումար հափշտակել, որը կազմում էր ձեռնարկության օրվա շահույթը: Բանդիտներին փորձել են խանգարել ընկերության աշխատակիցները, որոնք կողոպուտի պահին փռում են եղել: Նրանցից 62-ամյա աշխատակիցը փորձել է կողոպտիչներին խանգարել, եւ դա նրան գրեթե հաջողվել է՝ նա կարողացել է բռնել բանդիտներից մեկին: Երկրորդ կողոպտիչը, սա տեսնելով, վերադարձել է եւ գրպանի լապտերով տղամարդու դեմքին ուժգին հարված հասցրել: Դրանից հետո բանդիտները նստել են Passat ավտոմեքենա եւ հանցագործության վայրից հեռացել: Ավելի ուշ փռի աշխատակցի մոտ ուղեղի ցնցում եւ ակնակապիճի կոտրվածք է ախտորոշվել:.

Գերմանիայի ոստիկանության տեղեկացմամբ՝ Ադրբեջանից 26-ամյա փախստականն է փռի աշխատակցին վնասվածք պատճառել. նրա անունը քննության շահերից ելնելով չի հրապարակվում:

Լեյպցիգի ոստիկանությունը ներկայումս փորձում է նույնականացնել կողոպուտի երկրորդ մասնակցին եւ բանդիտներին հայտնաբերելու միջոցառումներ է անցկացնում: Ենթադրաբար՝ նա 25-30 տարեկան է եւ նույնպես միգրանտ է: