Լիբանանի բանակից հայտարարել են, որ ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ կասկածվողի՝ զինվորականների դեմ ահաբեկչությունների նախապատրաստման մեղադրանքով, հայտնում է Reuters-ը:

Բանակի հայտարարության մեջ նշված է, որ կասկածյալը կանոնավոր կերպով հետեւել է զինվորներից մեկի տանը:

«Նա նաեւ փորձել է հասանելիություն ստանալ անհրաժեշտ սպառազինությանը եւ պայթուցիկներին՝ իր գործողությունն իրականացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հարձակումների շրջանակում գրոհայինը ծրագրել էր պայթյունների շարք կատարել զինվորականների դիրքերում եւ Լիբանանի հյուսիսի գյուղերի տարածքներում:

Իշխանությունների տեղեկություններով՝ կասկածյալը Լիբանանի քաղաքացի է:

ԻՊ-ը վերահսկում է Լիբանանին սահմանակից Սիրիայի տարածքը: