Բելառուսական ընդդիմության առաջնորդներից Նիկոլայ Ստատկեւիչը կալանավորված է: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Ստատկեւիչի կինը՝ Մարինա Ադամովիչը:
«Նիկոլային կալանավորել են այսօր, մոտ ժամը 12-ին, երբ նա հանդիպման էր գնում»,- գրել է Ադամովիչը:
Նախնական տեղեկություններով՝ ընդդիմադրին կալանավորել են 15 օրով, սակայն ավելի ուշ կինը գրել է, որ իրեն միլիցիայից «ոմն փոխգնդապետ» է զանգահարել եւ հայտնել, որ Ստատկեւիչը 5 օրով է կալանավորվել:
Ներկայումս անհայտ է, թե նա կոնկրետ որքան ժամանակ կմնա կալանված:
TUT.by պորտալը հայտնում է, որ քաղաքական գործչին կարող էին կալանավորել «Արեւմուտք-2017» ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունների դեմ ակցիաներին մասնակցելու համար:
«Հանուն խաղաղ Բելառուսի» ակցիան անցկացվել է հուլիսի 3-ին՝ Անկախության օրը, Մինսկի կենտրոնում:




























