Մեծ Բրիտանիայի մայրուղում միկրոավտոբուսը բախվել է 2 բեռնատարի, հայտնում է Associated Press-ը:

Ճանապարհային պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի վաղ առավոտյան՝ Միլթոն Քինս քաղաքից ոչ հեռու:

Վթարի հետեւանքով 8 մարդ է զոհվել, 4 մարդ վնասվածքներ է ստացել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ բոլոր զոհվածները եւ տուժածները միկրոավտոբուսում են եղել:

Ոստիկանության տվյալներով՝ 2 բեռնատարների վարորդները կալանավորվել են անզգույշ վարելու հետեւանքով մահվան ըհանգեցնելու համար: Նրանցից մեկը նաեւ կասկածվում է ոչ սթափ վիճակում վարելու մեջ: