Բունդեսվերի արտասահմանյան առաքելությունները 1992 թվականից Գերմանիայի բյուջեի համար գրեթե 21 մլրդ եվրո են արժեցել, հայտնում է dpa գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի Պաշտպանության նախարարությանը:
1991 թվականից 52 արտասահմանյան առաքելություններին մասնակցել է մոտ 410 հազար գերմանացի զինծառայող, 108 մարդ զոհվել է: Այսպիսի տեղեկություններ են պարունակվում Բունդեսթագում «Ձախեր» կուսակցության հարցմանը Գերմանիայի կառավարության պատասխանում: 108 զոհվածներից 37 զինվոր սպանվել է ահաբեկչությունների եւ մարտերի ընթացքում, հայտարարել են Պաշտպանության նախարարությունից:
Բունդեսթագում «Ձախեր» խմբակցության ղեկավարի տեղակալ Սաբինա Ցիմերմանի հայտարարության մեջ նշված է, որ «Բունդեսվերի արտասահմանյան առաքելությունները ոչ միայն մի ամբողջ կարողություն արժեն, այլեւ մեծ թվով զինվորներ սրանց համար կյանքով են վճարել», ուստի Բունդեսվերը «պետք է վերադառնա իր հիմնադրման նպատակին, որպես պաշտպանական բանակ, եւ բոլոր արտասահմանյան առաքելություններից հեռանա»:
Հուլիսի վերջին 2 գերմանացի զինծառայող է զոհվել Մալիում ուղղաթիռի կործանման հետեւանքով: Նրանք մասնակցում էին ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը:




























