Օգոստոսի 26-ին, ժամը 17:47-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի օղակաձեւ խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանատուր թաղամասում՝ «Կրպակ» խանութի հարեւանությամբ, «Mazda Titan» մակնիշի 980 LP 61 պետհամարանիշով (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Հ.) ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Nissan X-Trail» մակնիշի 10OQ222 պետհամարանիշով (վարորդ՝ 1989 թ. ծնված Ս. Գ.) ավտոմեքենային, ինչի հետեւանքով «Mazda Titan»-ի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները, իսկ «Mazda Titan»-ի վարորդին դուրս են բերել արգելափակումից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վարորդը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:



























