Ֆրանսիական Renault ավտոկոնցեռնը հայտնել է Kwid հեչբեքի հատուկ տարբերակի վաճառքի մասին, որը կոչել են 02 Anniversary Edition:

Ավտոմեքենայի հատուկ տարբերակը թողարկել են հնդկական ավտոշուկայում «բյուջետային» հեչբեքի վաճառքի տարեդարձի առիթով: Renault Kwid 02 Anniversary Edition-ն արտադրողը գնահատել է 342.800-ից 397.900 ռուփի (5.376-ից 6.247 դոլար):

Ի տարբերություն ստանդարտ մոդելի՝ հատուկ տարբերակի թափքը երկգույն է, այն SportLine սպորտային գրաֆիկա եւ «02» հատուկ լոգոտիպ ունի, հաղորդում է Car.ru-ն: