Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասքի Instagram-ի էջում Tesla Model S ավտոմեքենայի լուսանկարն է հրապարակել, որն իջեցրել են Լոս Անջելեսի մերձակայքի թունել։
Hyperloop նախագծի իրագործման շրջանակում թեստերի անցկացման համար թունելը 3 կմ-ով երկարացվել է։
Այս նախագիծը նախատեսում է նոր սկզբունքներով աշխատող տրանսպորտային միջոցի ստեղծում։ Նախագծի համաձայն՝ ավտոմեքենայի սեփականատերը, վերելակով թունել իջնելով, հատուկ հարթակով կարող է 200 կմ/ժ արագությամբ ցանկացած կետ հասնել, փոխանցում է RuNews24-ն։




























