BMW գերմանական ավտոարտադրողը ներկայացրել է թարմացված i3 էլեկտրոքարը։ Ավտոմեքենայի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերին Ֆրանկֆուրտի ավտոսրահում։ Մոդելը կունենա նաեւ «սպորտային» i3s տարբերակ։
Նոր BMW i3s-ը ստացել է նորաձեւ սինքրոնային էլեկտրական շարժիչ, որի արտադրողականությունը հասել է 184 ձիաուժի եւ 270 նանոմետր պտույտի։ BMW i3s-ը կարող է 6.9 վայրկյանում 100 կմ/ժ արագություն զարգացնել (0.3 վայրկյանով ավելի արագ, քան սովորական i3-ը)։ Առավելագույն արագությունը 160 կմ/ժ է, փոխանցում է Autonews-ը։




























