Ճապոնական Nissan Motor Cօ ավտոկոնցեռնը, նրա գործընկեր Renault SA-ի եւ Dongfeng Motor Group Co Ltd-ն օգոստոսի 29-ին հայտարարել են Չինաստանում էլեկտրական մեքենաների նախագծման ու կառուցման համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին։ Այս մասին հաղորդում Reuters-ը։
Նշվում է, որ eGT New Energy Automotive կոչվող նոր ձեռնարկության 25 տոկոսը կպատկանի Nissan-ին ու Renault-ին, իսկ 50 տոկոսը՝ Dongfeng-ին։
«Dongfeng-ի հետ համատեղ այդ կազմակերպության մասին որոշումը չինական շուկայի համար մրցունակ էլեկտրոմոբիլ ստեղծելու մեր ցանկությունն է»,- նշել Renault-Nissan Alliance-ի գլխավոր տնօրեն Կառլոս Գոնը։




























