Ֆրանկֆուրտի ավտոսրահում կցուցադրեն Citroen-ի նոր մոդելը։ Այն ստեղծվել է Rip Curl ընկերության հետ համատեղ եւ նախատեսված է հանգստի ու զբոսաշրջության համար։  Citroen-ը «երկհարկանի» Spacetourer է ստեղծել, որտեղ կարելի է լոգանք ընդունել։ Ավտոմեքենան ունի նաեւ չհրկիզվող պահարան, գազօջախ, լվացարան եւ վրան, գրում է Tvoe-avto-ն։

«Երկհարկանի» Spacetourer-ն ունի 150 ուժային դիզելային շարժիչ, որն աշխատում է 6 աստիճանային մեխանիկական տուփով։ Դրանում ճամփորդությունների համար նախատսված ամեն ինչ կա՝ սեղանիկ, մահճակալ։

Հաջորդ տարի մոդելը կշրջի Եվրոպայում, եւ այդ ավտոմեքենայով ուղեւորները կայցելեն սերֆինգի համար լավագույն վայրերն ու ամենալավ լեռնադահուկային հանգստավայրերը։