Jaguar ընկերությունը ներկայացրել է արհեստական ինտելեկտով խելացի ղեկի կոնցեպտը, որին կարելի է նաեւ որպես անձնական օգնական օգտագործել։ Ղեկը կտեղադրեն դեռ չցուցադրված Future-Type կոնցեպտ քարի վրա։ Այն ստեղծված է ցույց տալու համար, թե ինչպիսին կլինեն տրանսպորտային միջոցները 2040 թվականից հետո, փոխանցում է Motor-ը։
Նորույթը կոչվում է Jaguar Sayer՝ ի պատիվ դիզայներ Մալքոլմ Սայերի, որն աշխատել է լեգենդար D-Type-ի, E-Type-ի եւ XJS-ի վրա։ Ապագայի ղեկը հղկված մետաղից է՝ երկու տեղեկատվական դիսփլեյով եւ ձայնային կառավարմամբ։
Ղեկի արհեստական ինտելեկտը կարող է ձայնագրել սեփականատիրոջ օրակարգն ու հիշեցնել, օրինակ, առաջիկա հանդիպման մասին։
Jaguar Sayer-ը կներկայացնեն Լոնդոնում, սեպտեմբերի 8-10-ը, Jaguar-Land Rover Tech Fest հատուկ միջոցառման ժամանակ։




























