Aspark ճապոնական ընկերությունը մտադիր է մոտ ժամանակներս ներկայացնել աշխարհի ամենաարագընթաց մեքենան։ Արտադրողը, որի մասին մինչ այդ որեւէ բան հայտնի չէր, վստահեցնում է, որ մեքենան կկարողանա առավելագույնը 2 վայրկյանում զրոյից 100 կմ արագություն բացել, փոխանցում է Motor-ը։
Նորույթի մասին առայժմ քիչ բան է հայտնի՝ այն լինելու է կարբոնային հիպերքար՝ Owl անվանումով։ Մեքենայի բարձրությունը կկազմի 990 մմ։ Կուպեն կունենա էլեկտրական ուժային սարքավորում ու գերթեթեւ անիվներ՝ մագնիումային ձուլվածքից։
Հիմա աշխարհի ամենաարագընթաց սերիական մեքենաներից մեկն է համարվում Dodge Challenger SRT Demon-ը, որը զրոյից 96 կմ/ժ արագություն է բացում 2․3 վայրկյանում։
.jpg)




























