Ferrari 400i մարզական մեքենան, որը պատկանում էր The Rolling Stones ռոք խմբի կիթառահար Քիթ Ռիչարդսին, վաճառքի է դրվելու Sotheby's աճուրդային տանը, գրում է Lenta-ն։
Ferrari Leggenda e Passione աճուրդն անցկացվելու է իտալական Ֆյորանո Մոդենեզե քաղաքում սեպտեմբերի 9-ին ու ամբողջովին նվիրված է լինելու Ferrari մակնիշի մեքենաներին։ 134 լոտը Քիթ Ռիչարդսի հանձնարարությամբ ձեռք է բերվել խմբի մենեջեր Ալան Դանի կողմից 1983-ին։ Նման մեքենաներ են գնել նաեւ խմբի վոկալիստ Միք Ջագերն ու բաս կիթառահար Բիլ Ուայմանը։
Ռիչարդսը մեքենան օգտագործել է Ֆրանսիայում ու Մեծ Բրիտանիայում՝ կարճաժամկետ ուղեւորությունների համար։ Մեքենայի ընդհանուր վազքը 3627 կմ է։ Գնահատված արժեքը՝ 125-175 հազար եվրո։ Մեքենան, ըստ մասնագետների, իդեալական վիճակում է։ Իսկ թե ինչու է Ռիչարդսը որոշել վաճառել այդ մեքենան, չեն հայտնում։




























