MINI ընկերությունը Ֆրանկֆուրտի ավտոսրահի համար պատրաստել է John Cooper Works GP Concept կոչվող նախատիպը։ Մեքենան ստեղծվել է Մոնտե Կարլոյի Ռալլիում բրիտանական ապրանքանիշի հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ, հայտնում է Motor–ը։

Հեչբեքն ունի հզոր աերոդինամիկ ծածկ, խոշոր սպլիտերով առաջնային բամպեր, լայն անվակամարներ, դիֆուզորով հետին բամպեր։ «Քուփերն» ունի անվտանգության կարկաս, 5-կետանի անվտանգության գոտիներով մրցարշավային շերեփ, թվային կառավարման էկրան։

Տեխնիկական այլ մանրամասների մասին ոչինչ հայտնի չէ։