ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանության է տվել ինքնակառավարվող ավտոմեքենաների կիրառումն արագացնելու վերաբերյալ օրինագծին, փոխանցում է Meduza-ն։
Խոսքը նման տեսակի առաջին փաստաթղթի մասին է, որն աջակցում է դաշնային մակարդակով առանց վարորդի ավտոմեքենայի տեխնոլոգիայի ներդրմանը։
Կոնգրեսի կողմից միաձայն հավանության արժանացած օրինագիծը մասնավորապես նահանգների իշխանություններին արգելում է իրենց տարածքում անվարորդ ավտոմեքենաների կիրառումը խոչընդոտելուն։
Տեղաշարժի անվտանգության ազգային վարչությանը փաստաթուղթը թույլ է տալիս տարեկան մինչեւ 25 հազար ինքնակառավարվող ավտոմեքենաների փորձարկել։ Ապագայում այդ թիվը նախատեսվում է 100 հազարի հասցնել։
Այժմ օրինագիծը պետք է հաստատի ԱՄՆ Սենատը։




























