Lamborghini ընկերությունը համացանցում ներկայացրել է Aventador S Roadster-ը, որի պրեմիերան կկայանա Ֆրանկֆուրթում սեպտեմբերյան ավտոսալոնում։
Համանուն կուպեի համեմատ՝ բաց ծածկով մոդիֆիկացիայի զանգվածը ավելացել է 50 կգ-ով։ Ընդ որում ծածկի հանվող պանելները կշռում են ընդամենը 6 կգ ու հանված վիճակում տեղավորվում են ուղեբեռի խցում։ Հաճախորդի ցանկությամբ թե ծածկը, թե ներքին պաստառները հնարավոր է տարբեր ձեւավորումներով պատվիրել։ Հնարավոր է նաեւ Carbon Skin հատուկ նյութով երեսապատումը։
Lamborghini Aventador S Roadster –ը տեխնիկապես չի տարբերվում 2016-ի դեկտեմբերին ներկայացված V12-ից, առավելագույն արագությունը 350 կմ/ժ է։ Իսկ 100 կմ/ժ արագություն մեքենան բացում է 3 վայրկյանում։
Aventador S Roadster –ը վաճառքում կհայտնվի 2018-ի փետրվարին՝ 460 247 դոլար գնով։





























