BMW Individual ստորաբաժանման 25-ամյակի կապակցությամբ ապրանքանիշը ներկայացրել է BMW 7 շարքի բացառիկ սեդան։ Մեքենայի ստեղծման աշխատանքներին ներգրավել են Nautor's Swan ֆիննական նավաշինարանը, փոխանցում է Motor-ը։
Ներկայացված մոդելը հատուկ նախագիծ է ՝ M760Li xDrive Excellence բազայի վրա։ Մեքենան ստացել է Damask Red թափքի հատուկ գույնն ու սպիտակ կաշվից սալոն՝ մուգ կարմիր շեշտադրումներով։ M760Li xDrive սեդանը սարքավորված է լինելու 6․6 լիտրանոց V12 շարժիչով՝ 610 ձիաուժ հզորությամբ։ Այն աշխատելու է ութաստիճանանոց «ավտոմատ» -ի հետ։ Ժամում 100 կմ արագություն սեդանը բացում է 3․7 վայրկյանում, իսկ առավելագուն արագությունը կազմում է 250 կմ/ժ։
.jpg)




























