Ֆրանկֆուրտի ավտոսրահում, որն այցելուների համար իր դռները կբացի արդեն սեպտեմբերի 14-ին, Audi ընկերությունը կներկայացնի երեք նոր մոդել՝ հագեցած ֆիրմային Audi AI ավտոմատ կառավաման համակարգով։ «Ավտովզգլյադ»–ը հայտնում է, որ դրանցից մեկը A8–ն ֆլագմանական սեդանն է, մյուսները՝ երկու այլ կոնցեպտուալ ավտոմեքենաներ։ Չորրորդ սերնդի Audi A8–ը, ունի նաեւ Audi AI ավտոմատ կառավարման համակարգի երրորդ աստիճան։ Մեքենան ավտոպիլոտով շարժվում է մինչեւ 60 կմ/ժ արագությամբ, կարողանում է կանգ առնել ճանապարհի անհրաժեշտ մասերում։ Ակտիվացված համակարգի դեպքում վարորդը կարող է շեղվել ճանապարհից, սակայն նա պետք է պատրաստ լինի ցանկացած պահին իր ձեռքը վերցնել ավտոմեքենայի ղեկավարումը։

Ինգոլշտադից Ֆրանկֆուրտ կբերվեն նաեւ երկու կոնցեպտուալ մոդել՝ հագեցած Audi AI 4 եւ 5՝ աստիճանի ավելի զարգացած ավտոպիլոտներով։ Բացի այդ, ցուցասրահի այցելուները կկարողանան ծանոթանալ երկվառելիքային Audi A4 Avant g-tron–ի եւ R եւ RS ընտանիքին պատկանող երկու մոդելների։ Վերջիններիս տեխնիկական հագեցվածության մասին արտադրող ընկերությունը մանրամասներ դեռ չի ներկայացնում։