Borgward գերմանական ընկերությունը, որը վերածնվել է չինացի ներդրողների շնորհիվ, Ֆրանկֆուրթի ավտոշոուին ներկայացրել է Isabella-ի նախատիպը։ Կոնցեպտ քարի երկարությունը ուղիղ 5 մետր է, հայտնում է Motor.-ը։

«Իզաբելայի» լայնությունը 1․92 մետր է, իսկ բարձրությունը՝ 1․4 մետր։ Չորստեղանոց նախատիպը սարքավորված է շարժական դռներով՝ թե առջեւում, թե ետեւում։

Մեքենան ունի 300 ձիաուժ ընդհանուր հզորության շարժիչներ։ 100 կմ/ժ արագություն է բացում 4․5 վայրկյանում։ Առավելագույն արագությունը կազմում է ժամում 250 կմ։

Borgward –ի նախատիպի էլեկտրական շարժիչները սնուցվում են մարտկոցներից, որոնք ավտոարտադրողը մշակել է LG Electronics ընկերության հետ միասին։ Նախատիպն ունի նաեւ անլար լիցքավորման համակարգ։