«Էկոլուրի» տեղեկացմամբ՝ 2011-2013թթ. ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ծրագրավորում է իրականացնել «Սևանա լճի ջրահավաք ավազանում հանքավայրերի շահագործման արդյունքում կուտակված թափոնների գույքագրում»:
Ծրագրի շրջանակներում պետք է իրականացվի Սևանա լճի ջրհավաք ավազանում գտնվող թափոնակույտերի (դատարկ ապարներ, ոչ կոնդիցիոն հանքաքար եւ այլն) գույքագրումը, լճի վրա վերջիններիս բացասական ազդեցության գնահատումը:
Գեղարքունիքի մարզում, ըստ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մեվսիսյանի տվյալների, գործում են 29 հանքեր: Դրանցից ամենախոշորներից են Սոտքի ոսկու հանքավայրը, Շորժայի դունիտ-պերիդոտիտային հանքավայրը:





























