Թերթը հայտնում է, որ Երեւանի «Հատիսի» նախկին գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը խիստ վիրավորված է մեկնել Հայաստանից եւ պնդում է, որ ինքը հրաժարական չի տվել, այլ ստիպված է եղել հեռանալ:
Հարցին, թե ինչո՞ւ հանկարծ որոշեց հրաժարական տալ հենց այս պահին, երբ թիմը պատրաստվում է Մոսկվայի «Դինամոյի» հետ եվրագավաթի 1/16 եզրափակիչի հանդիպմանը, Գիա Ղազանչյանը պատասխանել է. «Նախ, ուզում եմ հայտարարել, որ ամենեւին էլ հրաժարական չեմ տվել, չնայած հենց այդ ձեւակերպումն է օգտագործված ակումբի պաշտոնական հայտարարության մեջ, որը անմիջապես տարածեցին հայկական բոլոր լրատվամիջոցները:
Վիրավորական է, որ որեւէ մեկը չփորձեց ինձ հետ զրուցել եւ ճշտել տեղեկատվությունը: Իսկ իրականությունն այն է, որ ակումբի ղեկավարությունը ինձ պարզապես ստիպեց հեռանալ»:




























