Daimler AG-ի «բեռնատար» ստորաբաժանումը 60 մլն դոլար է ներդրել իսրայելական StoreDot սթարթափում, որն արագ լիցքավորմամբ «օրգանական» մարտկոցներ է մշակում։ Միջոցներն ուղղված են տեխնոլոգիաները շրջանառության մեջ դնելուն, հաղորդում է Motor-ը։
StoreDot տենոլոգիան նանոբյուրեղներից կիսահաղորդիչներ է ստեղծում, որի համար հիմք են ծառայում պեպտիդները։ Ընկերությունում պնդում են, որ իրենց մշակած մարտկոցների բլոկը՝ 75 կմ/ժ տարողությամբ, լիցքավորվում է 5 րոպեում եւ 480 կմ ընթացք ապահովում։
Նշենք, որ Ֆրանկֆուրտի ավտոսրահում Mercedes-Benz-ը EQA մինի էլեկտրոքարի նախատիպ է ներկայացրել։




























