Ամերիկյան General Motors (GM) ավտոարտադրողը եւ նրա համատեղ Shanghai GM ձեռնարկությունը Չինաստանում ավելի քան 2,5 մլն ավտոմեքենա հետ կկանչեն անվտանգության բարձիկների թերության պատճառով, նշված է Որակի վերահսկողության պետական գլխավոր վարչության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առաջին ալիքը կսկսվի 2017 թվականի հոկտեմբերի 29-ին, հետ կկանչվեն ներմուծված 13,592 Saab եւ Opel ավտոմեքենաները: Հաջորդը կսկսվի դեկտեմբերի 29-ին եւ կվերաբերի  ավելի քան 2,51 մլն Chevrolet եւ Buick ավտոմեքենաներին:

Հետ կանչվող ավտոմեքենաներն ունեն ճապոնական Takata Corp արտադրողի անվտանգության բարձիկներ: