Մոսկվայի Պերովսկայա փողոցի բնակարաններից մեկում երկու կանանց մասնատված մարմիններ են հայտնաբերել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել են իրավապահ մարմիններում աղբյուրները։

«Պերովսկայա 17 հասցեում 2 մարմին են գտել։ 1961 թվականին ծնված կանանց հայտնաբերել են կրծքավանդակի կտրող–ծակող վնասվածքներով»,– ասել է գործակալության զրուցակիցը։

ՆԳՆ Մոսկվայի Գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հաստատել են մարմինների հայտնաբերման փաստը, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդել։