Հայաստանի խորհրդարանը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար առաջարկել է Ազգային Ժողովի  իրավաբանական վարչության ղեկավար Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը:

Ինչպես իր խոսքում նշել է Հովիկ Աբրահամյանը, Խաչատրյանը բարձր որակավորում ուենցող մասնագետ է, իր գործի գիտակը: Իր հերթին Խաչատրյանը ամբիոնից հանդիսավոր հայտարարել է, թե առավելագույն ջանքեր կգործադրի իր լիազորությունների կատարման ուղղությամբ:

Նկատենք, որ խորհրդարանը պետք է ընտրի կամ մերժի Խաչատրյանի թեկնածությունը՝ փակ գաղտնի քվեարկությամբ: