Rolls-Royce Hyperion եզակի կաբրիոլետը, որը թողարկվել էր մեկ նմուշով, չորրորդ անգամ են վաճառքի դրել։ Alain Class Motors դիլերական կենտրոնը Դուբայում երկու միլիոն եվրոյով վաճառում է մեքենան։ 2009-ին դրա գինը կրկնակի բարձր էր գնահատված՝ գրեթե 4․5 մլն եվրո։

Rolls-Royce Hyperion կաբրիոլետը կառուցվել է 2008-ին՝ բրիտանացի կոլեկցիոներ Ռոլանդ Հոլի պատվերով։ Մեքենան ստեղծվել է Phantom Drophead Coupе-ի բազայով Pininfarina դիզայն- ատելյեի ստորաբաժանման կողմից, որը պատասխանատու է էքսկլյուզիվ մեքենաների համար։

Կաբրիոլետն ունի 6․75 լիտրանոց V12 շարժիչ՝ 459 ձիաուժ հզորությամբ։ Շարժիչն աշխատում է վեցաստիճանանանոց «ավտոմատի» հետ միասին։ 100 կմ/ժ արագություն այն բացում է 5․7 վայրկյանում ։ Առավելագույն արագությունը 250 կմ/ժ է։

Hyperion –ն առաջին անգամ վաճառքի էին դրել 2009-ին՝ 4․5 մլն եվրոյով։ 2012-ին մեքենան առաջարկում էին արդեն 2 933 000 եվրոյով, իսկ 2016-ին գինը նվազել էր մինչեւ 1 730 000 եվրո։