Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են մի խումբ մարդկանց, ում կասկածում են երկրի տարածքում կրիպտոարժույթի պատճառով տեղի ունեցած առաջին սպանության մեջ, հայտնում է NTV լրատվական ալիքը։

Ալիքի տեղեկություններով զոհը 22-ամյա երիտասարդ է։ Նրա մարմինը գտել էին երեք օր առաջ մեքենայում։ Քննությունը կարծում է, որ սպանությունից հետո մարդասպանները փորձել են զոհի մատով արգելաբացել նրա բջջային հեռախոսն ու մուտք գործել բիթքոինների հետ աշխատանքի համար նախատեսված հավելված, սակայն դա նրանց չի հաջողվել։

Ճշգրտում են, որ ձերբակալվածները չորսն են։