Ինդոնեզիայի ոստիկանությունը կանխել է երկրի նախագահ Ջոկո Վիդոդոյի վրա հարձակումը՝ ձերբակալելով 5 «Մոլոտովի կոկտեյլով» զինված գրոհայինին, հայտնում է Strait Times-ը:

Պարբերականը նշում է, որ 31-ամյա կասկածյալին ձերբակալել են Չիրեբոն քաղաքի Penggung օդանավակայանում, որտեղ նախագահը ժամանել էր մշակութային փառատոնին մասնակցելու համար:

Նախաքննության տվյալներով՝  կասկածյալը տեղական Ջեմաահ Անշարուտ Դաուլահ ահաբեկչական խմբավորման անդամ է, որը կապված է «Իսլամական պետության» հետ:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ կասկածյալի մոտ նաեւ սվին, ատրճանակ եւ արմատական հայտարարությամբ գրություն է եղել: