Մոսկվայում կարծում են, որ Վրաստանի նախագահի հերթական սադրանքը կապված է Ժնեւում կայանալիք բանավեճերի հետ։
«Միխայիլ Սահակաշվիլիի ռեժիմի վերջին հորինվածքը սադրիչ երանգ ունի։ Դրանում փորձ է նկատվում բաժանության սերմեր գցել մեր միջազգային գործընկերների միջեւ։ Մեզ համար ակնհայտ է, որ Ժնեւյան բանավեճերի հերթական ռաունդի սկզբից առաջ Վրաստանի նախագահն ուզում է մեկ անգամ եւս իր վրա ուշադրություն հրավիրել՝ իբրեւ հետխորհրդային ողջ տարածքում «ամենադեմոկրատական եւ հաջողակ պետության» առաջնորդի»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը շնորհիվ ՆԳՆ գործողությունների՝ «բռնել է շատ վտանգավոր ահաբեկիչների խմբի»։
Վրաստանում ձերբակալել են վեց ահաբեկիչներից բաղկացած խմբի, որը, վրացական հետաքննության վարկածով, պայթյուններ է կազմակերպել Թբիլիսիում։
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ ահաբեկչությունները կազմակերպվել եւ ֆինանսավորվել են Աբխազիայում ռուս սպա Եվգենի Բորիսովի կողմից։



























