Հայաստանի Անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:

«Ձե'րդ Գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության, ժողովրդի եւ անձամբ իմ անունից Ձեզ եւ ի դեմս Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին հղում եմ սրտանց շնորհավորանքներ եւ լավագույն բարեմաղթանքներ:

Ձեր ղեկավարությամբ Հայաստանում պահպանվում է քաղաքական կայունությունը, զարգանում է ազգային տնտեսությունը եւ շարունակաբար բարձրանում է բնակչության բարեկեցությունը:

Չինական կողմը անկեղծորեն ուրախ է Հայաստանի սոցիալ-տնտեսական բնագավառում ձեռքբերված հաջողությունների համար:

Ես մեծ նշանակություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանը եւ պատրաստ եմ օգտվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման հնարավորությունից, Ձեզ հետ հետագա ջանքեր գործադրել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով հասնեն նոր առաջխաղացման՝ ի նպաստ մեր երկրների եւ ժողովուրդների:

Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ ամենայն բարիք»,-ասված է Չինաստանի նախագահի շնորհավորական ուղերձում: