Գերմանացի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրին պարգեւատրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: