Չինաստանի Շենչժեն քաղաքում ծրագրում են մինչեւ տարեվերջ ինքնակառավարվող ավտոբուսների երկու գիծ բացել։ Այս մասին հայտնել է Shenzhen Bus Group կորպորացիան, փոխանցում է «Սինհուան»։
Այդ երկու գծերի վրա աշխատելու է չորս ինքնակառավարվող ավտոբուս, դրանցից մեկը կունենա մոտ 3 կմ երթուղի, իսկ մյուս գծի երկարությունը չեն հայտնում։
Յուն Գանը, կորպորացիայի ներկայացուցիչը, հայտնել է, որ հիմա տեխնիկական աշխատողներն ուսումնասիրում են նավիգացիոն համակարգն ու անվտանգության հսկողության համակարգը։ Շահագործման սկզբնական փուլում ավտոբուսների սալոններում կլինեն վարորդներ՝ հսկողության համար։
Կորպորացիան այս տեխնոլոգիան մշակել է Huawei ընկերության հետ համատեղ։ Այդ ավտոբուսների շնորհիվ, որոնք էլեկտրականույթամբ են աշխատելու, կրճատվելու է արտանետումների ծավալն ու նվազելու են ճանապարհային խցանումները։




























