ԱՄՆ-ում վաճառքի է հանվել հետեւի անիվի շարժիչով ամենահզոր Tesla Model S-ը: Սեփականատերը 561-րդ հզոր էլեկտրոսեդանը 150 հազար դոլարով է վաճառում: Ընդ որում P100D տարբերակի նոր մեքենան ավելի էժան արժե՝ 145 հազար դոլար, հաղորդում է Motor-ը:
Վաճառքի հանված մեքենան 2014 թվականի Model S P85-ն է, որը վերամշակվել է: Մասնավորապես, մեքենայի սեփականատեր Ջեյսոն Հյուզը մարտկոցների ստանդարտ բլոկը փոխարինել է ժամում 90 կվտ հզորությամբ ակումուլյատորներով եւ ակտիվացրել Ludicrous mode ռեժիմը:




























