Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 12:30-ի սահմաններում Երեւանի Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկում ականատես եղանք, թե ինչպես էր Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը խախտում ճանապարհային երթեւեկության կանոնները՝ փողոցն անցնելով կարմիր լույսի տակով:
Ռեկտորը վստահաբար իր ուսանողներին օրինապաշտության դասեր է տալիս, սակայն, ինչպես երեւում է, առիթի դեպքում, օրենքը խախտում է հենց ինքը:
Հիշեցնենք, որ եթե հետիոտնը փողոցը հատում է հետիոտնի համար չթույլատրված վայրում, կամ կարմիր լույսի առկայությամբ, ապա դրա համար նա պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության՝ 3 հազար դրամի չափով:
Փողոցն անցնելիս ռեկտորն այնքան բարձր էր խոսում հեռախոսով, որ կողքից լսելի էր նրա խոսակցության թեման: Խոսակցությունից հայտնի դարձավ, որ ռեկտորը խնդիրներ ունի ինչ-որ բանկի հետ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի





























