Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Թելավիում «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության գրասենյակի միջադեպի հետ կապված քրեական գործ է հարուցել, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիյան»։

«Հաղորդագրության ստացումից 15 րոպե անց ինքնությունն օպերատիվորեն պարզվել է։ Անձնական խուզարկության ժամանակ բռնագրավվել է պլաստիկ խաղալիք ատրճանակ»,-հայտնել են մաուլի ծառայությունից։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի  «Սպառնալիք» հոդվածով։

Տեղի ունեցածի մեջ կուսակցությունը մեղադրում է «Վրացական երազանք, դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցությանը եւ հայտնել է, որ հարձակումը կապված է եղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ, որոնք երկրում կանցկացվեն հոկտեմբերի 21-ին։